Համաշխարհային ֆուտբոլի հայ աստղն ասել է, որ շատերն էին կասկածում իր ունակություններին և չէին հավատում, որ կարող է մեծ բարձունքների հասնել:
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է Մանչեսթեր Յունայթեդի պաշտոնական ամսագրի նոր համարի շապիկին:
«Inside United»-ին Մխիթարյանը պատմել է իր մանկության մասին: Հիշել է 13 տարեկանում բրազիալական «Սան Պաուլու» ակումբում մարզումների մասին: Համաշխարհային ֆուտբոլի հայ աստղն ասել է, որ շատերն էին կասկածում իր ունակություններին և չէին հավատում, որ կարող է մեծ բարձունքների հասնել. «Նրանք կարծում էին, թե այն ինչ ես ասում եմ, խելահեղություն է: Իսկ ես երազում էի հանդես գալ աշխարհի լավագույն ակումբներից մեկում»,- անկեղծացել է Հենրիխը ու ասել, երազանքն այժմ իրականություն է: