Համացանցում ակտիվ քննարկում են Գոշ լճի շրջակայքի հողային աշխատանքները՝ դրանք որակելով «ապօրինի»:
Համացանցում ակտիվ քննարկում են Գոշ լճի շրջակայքի հողային աշխատանքները՝ դրանք որակելով «ապօրինի»: Տեղում ուսումնասիրություններ անելուց հետո, իրավիճակը պարզաբանել է բնապահպանության նախարարությունը: Պարզել են, որ լճի շրջակայքը բարեկարգել են, մաքրել աղբից և չոր ճյուղերից: Այդ տարածքը դեռ 2015-ից օգտագործում է «Վենդոռ» ընկերությունը, որը նախատեսում է այնտեղ հանգստի գոտի կառուցել: Համաձայն պայմանագրի` ընկերությունը մաքրել է տարածքը չորացած փայտից և աղբից. աշխատանքն այս պահին դադարեցված է, կատարվում են ուսումնասիրություններ: