«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի Գերմանիայի ներկայացուցիչ Լևինան, եվրատեսիլյան պրոմո-արշավի շրջանակում, ապրիլի 13-ին կժամանի Հայաստան:
«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի Գերմանիայի ներկայացուցիչ Լևինան, եվրատեսիլյան պրոմո-արշավի շրջանակում, ապրիլի 13-ին կժամանի Հայաստան: Երկօրյա այցի ընթացքում Լևինան հնարավորություն կունենա հանդիպելու եվրատեսիլյան հայ երկրպագուներին, ինչպես նաև ծանոթանալու հայկական մշակույթին և պատմությանը: Նա կայցելի Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, կհանդիպի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաներին, ինչպես նաև հարցազրույց կտա հայաստանյան մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների:
Հիշեցնենք, որ մրցույթի հայաստանյան պատվիրակ Արծվիկն իր կազմակերպած եվրատեսիլյան challenge-ն առաջինը նետել էր հենց նրան։ Ի պատասխան Լևինան կատարել էր Կոմիտասի
«Կաքավիկ» ստեղծագործությունը։ Այն մեծ ոգևորություն առաջացրեց հայ երկրպագուների մոտ:
Սպասվելիք այցը կօգնի Լևինային հայկական երաժշտության մասին նոր գիտելիքներ ձեռքբերել, ինչու չէ նաև ներկայացնել հայերեն նոր կատարումներ: