Twitter միկրոբլոգի նրա հետեւորդներից մեկը հարցրել է, թե արդյոք նա ներողություն է խնդրել Արցախ այցելելու համար։
Ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը մեկնաբանել է իր այցն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու, որտեղ հանդիպել է Իլհամ Ալիեւի հետ։ Twitter միկրոբլոգի նրա հետեւորդներից մեկը հարցրել է, թե արդյոք նա ներողություն է խնդրել Արցախ այցելելու համար։ Սոլովյովը պատասխանել է. «Ինչի՞ համար պետք է ներողություն խնդրեմ։ Շատ անգամ եմ այցելել։ Եւ դիրքորոշումս փոխել չեմ պատրաստվում։ Այն լավ հայտնի է։ Խնդիրը ռազմական լուծում չունի»։ Սոցցանցերում ադրբեջանցիների բարձրացրած աղմուկը պայմանավորված է նաեւ Սոլովյովի՝ այսպես կոչված շահիդների պուրակ չայցելելու հանգամանքով: