Խորհրդարանի նախագահ Դիմիտրիս Սիլուրիսը Հայոց ցեղասպանությանը նվիրված ելույթում շեշտել է, որ Կիպրոսն առաջիններից է աշխարհում ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը, իսկ 1990-ին ապրիլի 24-ը հռչակել է որպես ցեղասպանության զոհերի հիշատակի օր։
Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին ընդառաջ Կիպրոսի խորհրդարանը կոչ է արել միջազգային հանրությանը ճանաչել 1915 թվականին իրագործված ցեղասպանությունը: Խորհրդարանի նախագահ Դիմիտրիս Սիլուրիսը Հայոց ցեղասպանությանը նվիրված ելույթում շեշտել է, որ Կիպրոսն առաջիններից է աշխարհում ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը, իսկ 1990-ին ապրիլի 24-ը հռչակել է որպես ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ Ավելի ուշ Կիպրոսի խորհրդարանը նաև ընդունել է ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Դիմիտրիս Սիլուրիսը քննադատել է Թուրքիային, որ մեկ դար անց էլ շարունակում է ժխտել հայերի դեմ իրագործածը: