«Հռչակավոր նկարազարդումներ II. 11-18-րդ դարերի հայկական և վրացական ձեռագրերը» անվանումով ցուցադրությունը կբացվի Հոնկոնգի համալսարանի պատկերասրահում:
«Հռչակավոր նկարազարդումներ II. 11-18-րդ դարերի հայկական և վրացական ձեռագրերը»․ Հոնկոնգում առաջին անգամ կբացվի ցուցահանդես, որում ընդգրկված է արևելյան Միջերկրածովյան շրջանից ձեռագրերի ընտրանի՝ Ավետարանի պատկերներով։ «Հայկական պատկերազարդված ձեռագրերը Մերձավոր Արևելքում քրիստոնեական եկեղեցիների ամենահարուստ պատկերազարդումներով ձեռագրերն են»,- ասել է Հոնկոնգի համալսարանի թանգարանի և պատկերասրահի տնօրեն Ֆլորիան Կնոտեն՝ ավելացնելով, որ դրանց մեջ առաջնային նշանակություն ունեն Ավետարանները՝ նախևառաջ սուրբ գրերի նկատմամբ հայերի հատուկ հարգանքի պատճառով: «Հայերը դրանք պաշտում են նույնկերպ, ինչպես հույն և ռուս քրիստոնյաները՝ սրբապատկերները»,- ասել է նա: