Եվրատեսիլյան ամենահայտնի միջոցառումներից մեկը՝ «Eurovision in Concert»-ը, կայացավ Ամստերդամում:
Եվրատեսիլյան ամենահայտնի միջոցառումներից մեկը՝ «Eurovision in Concert»-ը, կայացավ Ամստերդամում: Արդեն ավանդական դարձած միջոցառմանն այս տարի ելույթ ունեցան 35 երկրների ներկայացուցիչներ եւ կատարեցին իրենց եվրատեսիլյան երգերը: Մասնակիցների շարքում էր նաեւ Հայաստանի պատվիրակ Արծվիկը, ով իր մրցութային ''Fly with me'' երգով ոգեւորեց իր երկրպագուներին:
«Eurovision in Concert»-ին մասնակցեցին նաեւ Ֆրանսիայի, Դանիայի, Բելգիայի, Իռլանդիայի, Մալթայի, Իտալիայի, Լիտվայի, Կիպրոսի, Ռումինիայի, Իսրայելի, Մակեդոնիայի, Հունգարիայի, Նորվեգիայի, Լեհաստանի, Բուլղարիայի, Գերմանիայի, Ալբանիայի, Անգլիայի, Իսպանիայի, Չեխիայի, Ադրբեջանի, Ավստրիայի, Բելառուսի, Ֆինլանդիայի, Նիդերլանդների, Ուկրաինայի, Սլովենիայի, Շվեդիայի, Մոնտենեգրոյի, Մոլդովայի, Վրաստանի, Սերբիայի, Շվեյցարիայի եւ Սան Մարինոյի ներկայացուցիչները:
Ամստերդամում Արծվիկը մասնակցել է նաեւ պաշտոնական մամուլի ասուլիսի եւ հանդիպումներ ունեցել տարբեր միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Ի տարբերություն նախորդ 8 տարիների, այս անգամ «Eurovision in Concert»-ը ոչ թե ազդարարեց պրոմո-արշավների մեկնարկը, այլ հաջորդեց Ռիգայում, Լոնդոնում եւ Իսրայելում կայացած եվրատեսիլյան միջոցառումներին: