Ամերիկահայ «Խաղաղության արվեստ» կազմակերպությունը Հայոց ցեղասպանության թեմայով անցած ամիս ևս 7 վահանակ է բարձրացրել Մասաչուսեթս նահանգի տարբեր քաղաքներում, իսկ ապրիլին նույն նահանգի Ռենթհեմ, Կոնեկտիկուտի, Նյու Բրիթեն և Օհայոյի Քլիվլենդ քաղաքներում տեղադրել նոր վահանակները։
Ամերիկահայ «Խաղաղության արվեստ» կազմակերպությունը Հայոց ցեղասպանության թեմայով անցած ամիս ևս 7 վահանակ է բարձրացրել Մասաչուսեթս նահանգի տարբեր քաղաքներում, իսկ ապրիլին նույն նահանգի Ռենթհեմ, Կոնեկտիկուտի, Նյու Բրիթեն և Օհայոյի Քլիվլենդ քաղաքներում տեղադրել նոր վահանակները։ Այս դեպքում էլեկտրոնային էկրանին նախ երևում են Հայ առաքելական և Կաթոլիկ եկեղեցիների առաջնորդները, որոնք Խոր Վիրապից Արարատի ուղղությամբ խաղաղության պատգամ են ուղարկում Թուրքիային` կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այնուհետև վահանակին պատկերվում է մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի պատգամը. «Եթե ազգերը կարողանան լուծել իրենց միջև առկա տարաձայնությունները, նրանք հեշտությամբ կարող են հաստատել տևական խաղաղություն»: Նախաձեռնության հեղինակն է նկարիչ, համայնքային գործիչ Դանիել Վարուժան Հեջինյանը, որը դեռեւս 2003-ին հիմնել է «Խաղաղության արվեստ» կազմակերպությունը և յուրաքանչյուր տարվա ապրիլին տարբեր քաղաքներում պատվիրում է թեմատիկ վահանակներ։