Այսօրվանից մինչև ապրիլի 16-ը տնտեսական մրցակցության պաշտպանները ամենօրյա դիտարկում կանցկացնեն խանութներում՝ կանխելու ձվի անհիմն թանկացումը:
Ձվի շուկան հակամրցակցային հանձնաժողովի ուշադրությունից չի վրիպի: Այսօրվանից մինչև ապրիլի 16-ը տնտեսական մրցակցության պաշտպանները ամենօրյա դիտարկում կանցկացնեն խանութներում՝ կանխելու ձվի անհիմն թանկացումը: Հատկապես Ամանորին ու սուրբ Զատկի տոնին ձվի սպառումը հասնում է 860 հազար հատի, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ արտադրողներն այդ օրերի համար ունենում են մինչև 1 միլիոն 200 հազար հատ պահեստավորած ձու: