Գրքի շնորհանդեսը և Նարեկին նվիրված միջազգային գիտաժողովը տեղի են ունեցել Ռիգայում՝ հայ-լատվիական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի և հայկական մշակութային օրերի շրջանակում:
Գրիգոր Նարեկացու Մատյանն արդեն հասանելի է նաև լատվիերեն: Գրքի շնորհանդեսը և Նարեկին նվիրված միջազգային գիտաժողովը տեղի են ունեցել Ռիգայում՝ հայ-լատվիական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի և հայկական մշակութային օրերի շրջանակում:
Ռիգայի համալսարանի գրադարանի սրահում բացվել է «Արմենպրես»-ի լուսանկարչական ցուցահանդեսը: Ներկայացվել են տասնամյակների ընթացքում նկարահանած հայկական միջնադարյան եկեղեցական ճարտարապետության կոթողային հուշարձանների բացառիկ լուսանկարներ: