Հոդվածը պատմում է Գրիգոր Լուսավորչի, Գառնու տաճարի մասին, որը տարեկան ավելի քան 136 հազար այցելու ունի, հոգևոր մայրաքաղաք Վաղարշապատի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում ներառված սուրբ Գայանե եկեղեցու, Գեղարդի, Խոր Վիրապի, Զորած քարերի մասին:
Բրիտանական BBC-ի կայքը պատմել է առաջին քրիստոնյա պետության մասին: 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանը Եվրոպայի ամենափոքր պետություններից մեկն է, բայց երկիրը զգալի տեղ է զբաղեցնում մարդկության հոգևոր պատմության մեջ:
Հայերի 95 տոկոսը քրիստոնյա է, գրված է հոդվածի «կրոնական պատմություն» ենթավերնագրի ներքո: