«Եվրատեսիլ 2017»-ի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկն Իսրայելում է և այսօր՝ ապրիլի 5-ին, ելույթ կունենա եվրատեսիլյան Israel Calling միջոցառման ընթացքում:
«Եվրատեսիլ 2017»-ի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկն Իսրայելում է և այսօր՝ ապրիլի 5-ին, ելույթ կունենա եվրատեսիլյան
''Israel Calling'' միջոցառման ընթացքում:
Համերգին մասնակցելու նպատակով Իսրայել են ժամանել «Եվրատեսիլ 2017»-ի այս տարվա 27 ներկայացուցիչներ հետևյալ երկրներից՝ Ավստրիա, Հայաստան, Բելառուս, Բելգիա, Բուլղարիա, Չեխիա, Դանիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Մակեդոնիա, Վրաստան, Գերմանիա, Իռլանդիա, Լատվիա, Լիտվա, Մալթա, Մոլդովա, Մոնտենեգրո, Նորվեգիա, Լեհաստան, Ռումինիա, Սան Մարինո, Սերբիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա:
Եվրատեսիլյան մասնակիցներն արդեն հասցրել են մի շարք հանդիպումներ ունենալ տեղական և միջազգային ԶԼՄ ներկայացուցիչների հետ: Նրանք այցելել են նաև եվրատեսիլյան այգի, որտեղ յուրաքանչյուր մասնակից տնկել է իր անվանական ծառը՝ հարստացնելով եվրատեսիլյան այգու աշխարհագրությունը:
''Israel Calling'' եվրատեսիլյան միջոցառումն անցկացվում է 2-րդ անգամ: