Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված ժամկետային զինծառայողներ Գոռ Գարեգինյանի և Անդրանիկ Մուսիկյանի հարազատներին, նրանց տրամադրել միանվագ 10-ական միլիոն դրամը:
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը առաջին փոխհատուցումներն է արել տարեսկզբին զոհված երկու զինծառայողների ընտանիքներին:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված ժամկետային զինծառայողներ Գոռ Գարեգինյանի և Անդրանիկ Մուսիկյանի հարազատներին, նրանց տրամադրել միանվագ 10-ական միլիոն դրամը: Նրանց նաև ամսական կտրամադրվի 200 հազարական դրամ՝ 20 տարվա ընթացքում: Հիմնադրամի հաշվին այս պահին կա 937 մլն դրամից ավելի գումար: