Խորվաթիայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հայ մասնակիցների մրցելույթները ուղիղ հեռարձակմամբ կներկայացնի Առաջին ալիքը:
Խորվաթիայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հայ մասնակիցների մրցելույթները ուղիղ հեռարձակմամբ կներկայացնի Առաջին ալիքը: Առաջնությունը կմեկնաբանի Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Կարեն Գիլոյանը:
Հայ երկրպագուներն իրենց սիրելի մարզիկների ելույթներին կարող են հետևել և երկրպագել հետևյալ հերթականությամբ: Ապրիլի 3-ին՝ ժամը 22:00-ին, ելույթ կունենա Իզաբելա Յայլյանը, ապրիլի 6-ին՝ ժամը 19:30-ին, Սոնա Պողոսյանը, ապրիլի 7-ին՝ ժամը 19.30-ին, Տաթևիկ Հակոբյանը, ապրիլի 8-ին՝ ժամը 13.00-ին, Սիմոն Մարտիրոսյանը և Սամվել Գասպարյանը: Նույն օրը՝ ժամը 19:15-ին, ելույթ կունենան Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը:
Առաջնությանը մասնակցում են նաև 85 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանն ու 94 կգ քաշային Կարուշ Ղուկասյանը: Նրանք ընդգրկված են Բ խմբում:
Խորվաթիայի Սպլիտ քաղաքում ընթացող առաջնությանն ընդհանուր առմամբ մասնակցում է 41 երկրների 275 ծանրորդ: