Հարցումներն անցկացվել են Հայաստանի ամբողջ տարածքում՝ 125 տեղամասում: Հարցումն անցկացվել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության պատվերով: Հարցմանը պատասխանել է 30 հազար մարդ:
Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների էքզիթ-փոլի արդյունքները հայտնի են: Հարցումներն իրականացրել է «Բալթիք սըրվեյս-Գելափ օրգանիզեշընը»` իր հայաստանյան գործընկեր Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի հետ:
Նախնական արդյունքներով, ՀՀԿ-ն ունի 46 տոկոս, Ծառուկյան դաշինքը՝ 25, Ելքը դաշինքը՝ 10, ՀՅԴ-ն՝ 5, Հայկական վերածնունդ կուսակցությունը 4 տոկոս, 3-ական տոկոս ունեն Կոնգրես-ՀԺԿ և ՕՐՕ դաշինքները, 2-ական տոկոս՝ Ազատ Դեմոկրատներ ու Կոմունիստական կուսակցությունները, 2 տոկոսն էլ չի ցանկացել պատասխանել:
Այս հարցման արդյունքներով՝ Ազգային ժողով անցնելու հնարավորություն ունի 4 քաղաքական ուժ: Հարցումներն անցկացվել են Հայաստանի ամբողջ տարածքում՝ 125 տեղամասում: Հարցումն անցկացվել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության պատվերով: Հարցմանը պատասխանել է 30 հազար մարդ: