Պուտինը սխալ է համարել Վաշինգտոնի կարծիքը, որ Մոսկվայի ու Կիևի միջև վատ հարաբերությունները թուլացնում են Ռուսաստանին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ահազանգել է միջազգային հանրությանը, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը կարող է հանգեցնել համաշխարհային հակամարտությունների և գլոբալ աղետի: Պուտինը սխալ է համարել Վաշինգտոնի կարծիքը, որ Մոսկվայի ու Կիևի միջև վատ հարաբերությունները թուլացնում են Ռուսաստանին, հեռու են պահում նրան միջազգային հարցերին միջամտելուց և ձեռնտու են ԱՄՆ-ին: Ռուսաստանի նախագահը զգուշացրել է նման դիրքորոշման աղետալի հետևանքների մասին: