Վարկանշային թեկնածուների ընտրական պոտենցիալի հիման վրա Հանրապետական կուսակցությունը նախընտրական մրցավազքում այժմ արդեն 11 տոկոսով գերազանցում է Ծառուկյան դաշինքին:
Վարկանշային թեկնածուների ընտրական պոտենցիալի հիման վրա ՀՀԿ-ն նախընտրական մրցավազքում այժմ արդեն 11 տոկոսով գերազանցում է «Ծառուկյան» դաշինքին: Այս մասին են վկայում միջազգային GALLUP international գործակալության ուսումնասիրության արդյունքները: Ընտրություններից մի քանի օր առաջ անցկացված հարցումները նույնպես ցույց են տալիս, որ Հանրապետականը նաև կուսակցական վարկանիշով է առաջ անցել «Ծառուկյան» դաշինքից: GALLUP international -ի և իր հայաստանյան գործընկերոջ՝ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի անցկացրած սոցհարցման մանրամասները՝ «Օրակարգ»-ի թողարկումներում: