«Խոստում» ֆիլմի պրեմիերան Հայաստանում նախատեսված է ապրիլի 27-ին:
Էլթոն Ջոնը հայերի հետ կատարվածը սարսափելի է համարել: Այդ մասին ռոք-երաժշտության համաշխարհային աստղը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում և տեղադրել տեսագրություն։ «Ուրախ եմ հայտարարել «Խոստումը» ֆիլմի ցուցադրման մեկնարկի մասին։ Ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության մասին, որը տեղի է ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, սարսափելի է: Եկեք պահենք խոստումը՝ երբեք չմոռանալ և պաշտպանել մարդու իրավունքները, որտեղ էլ լինենք ու ինչպես կարողանանք»,- գրել է Էլթոն Ջոնը: Նա խոստացել է ֆիլմի ցուցադրությունից գոյացած ամբողջ հասույթն ուղղել բարեգործությանը: Ըստ «Սպուտնիկ Արմենիա» գործակալության տեղեկատվության, «Խոստում» ֆիլմի պրեմիերան Հայաստանում նախատեսված է ապրիլի 27-ին: