Ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում նմանը չունեցող հողմակայանի կառուցման ներդրողը Արաբական Միացյալ էմիրություններից է, կառավարությունը ներդրողին տվել է տեղում քամու ուժը չափելու և տեղանքն ուսումնասիրելու թույլտվություն Գեղարքունիքում և Կոտայքում:
Ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում նմանը չունեցող հողմակայանի կառուցման ներդրողը Արաբական Միացյալ էմիրություններից է, կառավարությունը ներդրողին տվել է տեղում քամու ուժը չափելու և տեղանքն ուսումնասիրելու թույլտվություն Գեղարքունիքում և Կոտայքում: Գործադիրի այսօրվա նիստին ՊԵԿ-ը ներկայացրել է 3 նախագիծ, բիզնեսի համար սյուրպրիզ նախագծով՝ մեքենասարքավորումները և հումքի սարքավորումը սահմանին այլևս ԱԱՀ-ով չեն հարկվի: Մյուս առաջարկով արտահանողների մինչև 20 մլն ԱԱՀ-ը կվերադարձվի ավտոմատ կարգով, առանց ստուգման, 4 օրում: Կառավարության այսօրվա նիստի օրակարգը մեծ է եղել, մանրամասները՝ «Օրակարգ»-ի թողարկումներում: