Օրենսդրության պահանջին հակառակ, չի հրապարակվել, թե ո՞վ է «հարցման» պատվիրատուն և ֆինանսավորողը: Այս պատմության մեջ, պակաս հետաքրիր չէ նաև, թե ով է «հյուրախաղերով» նախընտրական Հայաստանում հայտնված կեղծ սոցիոլոգը:
Քաղաքական ուժերից մեկի հրավերով Բալթյան տարածաշրջանից Հայաստան եկած եւ սոցիոլոգ ներկայացած մի լիտվացի, պարզվում է, առանց նույնիսկ հարցումներ անցկացնելու, կեղծ տվյալներ է հրապարակել ընտրարշավի մասնակիցների վարկանիշի մասին: Օրենսդրության պահանջին հակառակ, չի հրապարակվել, թե ո՞վ է «հարցման» պատվիրատուն և ֆինանսավորողը: Նշվել է, թե հարցումն անցկացվել է դրամաշնորհով, բայց չի հստակեցվել՝ ո՞ր կազմակերպությունն է տրամադրել դրամաշնորհը:
Տեղեկություններ, իրականում, կան թե որ քաղաքական ուժն է ֆինանսավորել լիտվացու հայաստանյան գործունեությունը: Այս պատմության մեջ, պակաս հետաքրիր չէ նաև, թե ով է «հյուրախաղերով» նախընտրական Հայաստանում հայտնված կեղծ սոցիոլոգը: Համացանցը նրան հիշում է, որպես սադրիչների համար վարպետության դասեր վարող: