Աբու Դաբիում մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած ներդրումային համաժողովը նոր գործնական արդյունքներ է գրանցել:
Աբու Դաբիում մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած ներդրումային համաժողովը նոր գործնական արդյունքներ է գրանցել: 100 միլիոն դոլարի արևային էներգակայանի կառուցման հուշագրից բացի, ստորագրվել է ևս երեք փաստաթուղթ,- հայտնում են Հայաստանի զարգացման հիմնադրամից: Դրանցից մեկով կարդիականացվեն ցածր արտադրողականություն և վարկային ծանր պորտֆել ունեցող, բնապահպանական նորմերի խախտումներով կառուցված փոքր ՀԷԿ-երը: Իսկ «Թամարա Ֆրութը» բացառիկ պայմանագրով, արդեն ապրիլի կեսերից արաբական վեց երկրներում 5 աստղանի և ավելի բարձր կարգի հյուրանոցներին օրգանական սնունդ կմատակարարի: Մեկ այլ պայմանագրով, Հայաստանում օրգանական սննդի վերամշակման կենտրոն կբացվի։