Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ստորագրել է Եվրոպայի խորհրդին ուղղված նամակը, որը սկիզբ է դնելու Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու գործընթացին:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ստորագրել է Եվրոպայի խորհրդին ուղղված նամակը, որը սկիզբ է դնելու Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու գործընթացին: Այն կտևի երկու տարի: Շոտլանդիան, որը դեմ էր քվեարկել Եվրամիությունից դուրս գալուն, նախորդ օրը հավանություն է տվել Միացյալ Թագավորության կազմից դուրս գալու հարցով նոր հանրաքվե անցկացնելու առաջարկին: Թե ինչպես Բրեքզիթը կազդի ոչ միայն Եվրոպայի, այլև հենց Միացյալ Թագավորության ապագայի վրա, վերլուծաբաններն առայժմ չեն կարողանում կանխատեսել: