Հոդվածի հեղինակները կոչ են անում բոլոր ամերիկացիներին ապրիլի 21-ից այցելել կինոթատրոններ` դիտելու «Խոստումը»։
Ամերիկյան Հաֆինգտոն Փոստը գրել է «Խոստում» ֆիլմի մասին։ Հոդվածի հեղինակներ Քրիս Ադամյանն ու Միացյալ Նահանգներում «Օրակարգ»-ի թղթակից Հայկարամ Նահապետյանը պատմել են, որ ամերիկյան MGM ընկերությունը դեռևս 1930-ականներին փորձել էր ֆիլմ նկարել՝ Վերֆելի «Մուսա Լեռան 40 օրը» ստեղծագործության հիման վրա, սակայն ֆիլմի նկարահանումները հանկարծակի դադարեցվել են՝ Թուրքիայի դեսպանի խարդավանքների պատճառով. այդպիսով Թուրքիան առաջին անգամ իր մերժողականությունը պարտադրեց ամերիկյան պետության ներսում։ Հեղինակները նշում են, որ «Խոստումը» մասամբ լրացրեց այդ բացը, քանի որ ֆիլմում պատկերված է Մուսա Լեռան հերոսամարտի դրվագը։ Վկայակոչելով նաև ֆիլմի վարկանիշի դեմ մոլեգնող օնլայն արշավը, որ ծավալել են թուրք լոբբիստներն ու թուրքական պետությունը` հոդվածի հեղինակները կոչ են անում բոլոր ամերիկացիներին ապրիլի 21-ից այցելել կինոթատրոններ` դիտելու «Խոստումը»։