Մայրաքաղաք Լիմայից ներքին թռիչք կատարող Բոյինգ 737-ը աջ շասսիի անսարքության պատճառով հարկադիր վայրէջք է կատարել:
Պերուում օդանավում բռնկված հրդեհից տուժածների թիվը հասել է 39-ի: Մայրաքաղաք Լիմայից ներքին թռիչք կատարող Բոյինգ 737-ը աջ շասսիի անսարքության պատճառով հարկադիր վայրէջք է կատարել: Հենց այդ ժամանակ էլ օդանավում հրդեհ է բռնկվել, 138 ուղևորները տարհանվել են: Միջադեպի ստույգ պատճառը պարզելու նպատակով սկսվել է հետաքննություն: