Նրանց առաջադրված է նաև մեղադրանք 2016-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձին մասնակցելու համար:
Թուրքիայում կալանավորվել է 8 նախկին պաշտոնյա, որոնց մեղադրում են պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության կազմակերպման համար: Նրանց առաջադրված է նաև մեղադրանք 2016-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձին մասնակցելու համար: Սպանությունից հետո մարդասպան Օգյուն Սամասթն այդ պաշտոնյաների հետ լուսանկարներ է տարածել համացանցում: Դինքի սպանության հետ նրանց անմիջական կապի մասին փաստող տեսանյութերն ի հայտ եկան այն ժամանակ, երբ պետությունը սկսեց հետաքննել գյուլենականներին: