Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից լուր է ստացվել Հայաստան «Իգլա» տեղափոխելու գործով:
Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից լուր է ստացվել Հայաստան «Իգլա» տեղափոխելու գործով: Վրացի իրավապահները ձերբակալել են ՀՀ ոստիկանության կողմից հետախուզվող Հայաստանի 40-ամյա քաղաքացու: Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստան «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով բերման էր ենթարկվել երեք անձ, որոնց թվում Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, նա երկու ամսով կալանավորվել է։