Ջերմաստիճանը 29-ից 31-ը կբարձրանա 2-3 աստիճանով, բայց ապրիլի 1-ի ցերեկը նորից կնվազի՝ 6-8 աստիճանով:
Մարտի 29-ից 31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 31-ի՝ օրվա երկրորդ կեսից մինչև ապրիլի 2-ը, շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ կլինեն տեղումներ: Ջերմաստիճանը 29-ից 31-ը կբարձրանա 2-3 աստիճանով, բայց ապրիլի 1-ի ցերեկը նորից կնվազի՝ 6-8 աստիճանով: Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Վարդենյաց լեռնանցքը, դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ճանապարհը: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: