Հենրիխ Մխիթարյանը, բացի Ղազախստանի հավաքականի հետ խաղին մասնակցելուց, նաև բարեգարծական նպատակով է հայրենիքում:
Հենրիխ Մխիթարյանը, բացի Ղազախստանի հավաքականի հետ խաղին մասնակցելուց, նաև բարեգործական նպատակով է հայրենիքում:
Օրերս նա այցելել է Երևանի արյունաբանական կենտրոնում բուժվող փոքրիկներին ու, ինչպես բժիշկներն են խոստովանել, դրական լիցքեր ու բարձր տրամադրություն պարգևելով՝ մի քանի քայլ առաջ գցել կենտրոնում բուժվող փոքրիկների ապաքինումը:
Հենրիխը երեխաներին խորհուրդ է տվել երբեք չընկճվել, միշտ պայքարել ու քայլել նպատակներին ընդառաջ: Անակնկալը երեխաներից շատերի համար հրաշքին հավասարազոր է եղել: