Լիզինգի 9 տոկոսից 7-ը սուբսիդավորելու է կառավարությունը:
Նոր գյուղտեխնիկա՝ տրակտորներ, կոմբայններ ու հարակից սարքավորումներ գյուղական համայնքներին` 2 % լիզինգով:
Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը և ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը ստորագրեցին հուշագիր, որով գյուղացիները կարող են ընտրել ցանկացած երկրի արտադրողի գյուղտեխնիկա և ներմուծել՝ արտոնյալ լիզինգային պայմաններով: Լիզինգի 9 տոկոսից 7-ը սուբսիդավորելու է կառավարությունը:
Մարման ժամկետը 3-10 տարի է` կախված տեխնիկայի տեսակից: ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի Մասնաճյուղերի աշխատակիցները կտարածեն ծրագրի մասին տեղեկությունը, գյուղտեխնիկա ձեռք բերել ցանկացողներից կընդունեն հայտերը, կիրականացնեն փաստաթղթավորում և դրանք ընթացք կտան: