40 փրկարարները փլատակներում հայտնաբերել են կայանի աշխատակից, թթվածնային բալոնների լիցքավորող, Նոր Գեղի գյուղի բնակիչ՝ 49-ամյա Արմենակ Ազարյանի դին:
Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վերջնամասում փլուզվել է թթվածնային կայանը, քաղաքացին մնացել է փլատակներում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ-ի օպերատիվ խմբերը՝ նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ: 40 փրկարարները փլատակներում հայտնաբերել են կայանի աշխատակից, թթվածնային բալոնների լիցքավորող, Նոր Գեղի գյուղի բնակիչ՝ 49-ամյա Արմենակ Ազարյանի դին: Թթվածնային կայանը պատկանում է մասնավոր ընկերության: