Վարդենիսի հիվանդանոց հասցված զինծառայողներից մեկի վիճակը ծանր է, նա արդեն Երևան է տեղափոխվել:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ՊՆ Ուրալ մակնիշի ավտոմեքենայի բախման հետևանքով վիրավորված, Վարդենիսի հիվանդանոց հասցված զինծառայողներից մեկի վիճակը ծանր է, նա արդեն Երևան է տեղափոխվել: Մյուսի վիճակը, ըստ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի, ավելի թեթև է և շարունակում է բուժում ստանալ նույն բուժկենտրոնում: Հիշեցնենք, որ երեկ վթարի հետևանքով Ուրալ և Ֆոլքսվագեն ավտոմեքենաները կողաշրջվել են, Ֆոլքսվագենը մոտ 70 մետր գլորվել է ձորը: 10 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վարդենիսի զինվորական հոսպիտալ: Վիրավորներից 6-ը պայմանագրային զինծառայողներ են: