Հանրային հեռուստաընկերությունը միջոցառման պաշտոնական հեռարձակողն է։
“Armenian Europe Music Awards” մրցանակաբաշխությանը հաշված օրեր են մնացել. համահայկական մրցանակաբաշխությունը կկայանա մարտի 26-ին Փարիզի հանրահայտ ‹‹Զենիթ›› համալիրում: Մրցանակաբաշխությանը ելույթ կունենան սիրված եւ ճանաչված հայ արտիստներ: Իր մասնակցությունը կունենա նաեւ ‹‹Եվրատեսիլ-2017››-ի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկը, ով առաջին անգամ համերգային կատարմամբ կներկայացնի "Fly with me" մրցութային երգը։
Մրցանակները, որոնք կազմված են երկու տարածաշրջանների քարտեզներից եւ խորհրդանշում են հայ-եվրոպական եղբայրությունը, մի քանի օրից կգտնեն իրենց տերերին:
Հանրային հեռուստաընկերությունը միջոցառման պաշտոնական հեռարձակողն է։ Ցուցադրման օրվա մասին կհայտարարվի առաջիկայում: