Հենրիխը երեխաներին խորհուրդ է տվել երբեք չընկճվել, միշտ պայքարել ու քայլել նպատակներին ընդառաջ: Առողջություն մաղթելով փոքրիկներին, կիսապաշտպանը իր ինքնագրով լուսանկարներ է նվիրել նրանց ու գնդակներ: Անակնկալը երեխաներից շատերի համար շոկային է եղել:
Բազամահազար ֆուտբոլասերների կուռքը՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, Մանչեսթեր Յունայթեդի կիասպաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր այցելել է Երևանի արյունաբանական կենտրոն ու, ինչպես բժիշկներն են ասում, դրական լիցքեր ու բարձր տրամադրություն պարգևելով՝ մի քանի քայլ առաջ գցել կենտրոնում բուժվող փոքրիկների ապաքինումը: