Ինչու՞ գյուղերում մարդիկ չգիտեն՝ եր՞բ է լուծվելու իրենց խմելու ջրի հարցը, նորոգվելու դպրոցը կամ մանկապարտեզը:
Ինչու՞ գյուղերում մարդիկ չգիտեն՝ եր՞բ է լուծվելու իրենց խմելու ջրի հարցը, նորոգվելու դպրոցը կամ մանկապարտեզը: Համայնքապետերը բնակիչների հետ չեն քննարկել գործադիրին փոխանցած իրենց հնգամյա ծրագրերը: Տեղերում ասեք՝ ինչ՞ ենք անելու. մարզեր աշխատանքային այցերից բխող հանձնարարականներով է կառավարության այսօրվա նիստը սկսել Կարեն Կարապետյանը: Վարչապետը պատասխանատուների ուշադրությունն է սևեռել ու լուծումներ պահանջել՝ կաթող տանիքով ու կոյուղաջրերով ողողված շենքերի վիճակը շտկելու, ճանապարհ նորոգողների աշխատանքն արագացնելու, երկրում ամբողջությամբ ու նաև Սևանա լճի շուրջբոլորը՝ զբոսաշրջությունը զարգացնելու վրա: Անդրադարձել նաև՝ բիզնեսին աջակցելու և ոռոգման համակարգում առկա խնդիրներին: Տեղ-տեղ շատ կոշտ, չափազանց կոշտ մոտեցումներ է պետք կիրառել՝ կառավարական կաբինետին ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը: