Մեր առաջապահ զորամասերը պատասխան գործողությունների դիմում են միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Գիշերը արցախյան սահմանին հակառակորդը հրադադարը խախտել է 33 անգամ: Նաև դիպուկահար հրացաններից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 400 կրակոց: Դիպուկահարները առավել ակտիվ կրակ են վարել արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում՝ արձակելով 31 կրակոց: Մեր առաջապահ զորամասերը պատասխան գործողությունների դիմում են միայն խիստ անհրաժեշտության դեպքում: