«Վենետիկի հայկական կղզին» վերնագրով հոդվածը պատմում է Սուրբ Ղազար կղզու մասին և նշում, որ այն հայերի Եվրոպայում ներկայության լավագույն ժառանգությունն է:
Լոնդոնից մինչև Լառնակա, Լիսաբոնից մինչև Լվով: «Վենետիկի հայկական կղզին» վերնագրով հոդվածը պատմում է Սուրբ Ղազար կղզու մասին և նշում, որ այն հայերի Եվրոպայում ներկայության լավագույն ժառանգությունն է: Արդեն 300 տարի է կղզին Մխիթարյան միաբանության տունն է։ Հոդվածը պատմում է նշանավոր գրող և թարգմանիչ Մխիթարի մասին, որը նպաստեց հայկական գրերի վերածննդին և 1717 թվականին հետևորդների հետ փախավ օսմանյան հետապնդումներից ու սկսեց գործունեություն ծավալել Հռոմի Պապի հովանու ներքո։ Եվրանյուսն ընդգծում է, որ 3 դարերի ընթացքում մխիթարյանականները հսկայական ներդրում ունեցան հայ բանասիրության և եկեղեցական գրականության զարգացման մեջ։