Հայաստանի կառավարությունը տարին սկսել է ավելի քան 6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշով:
Հայաստանի կառավարությունը տարին սկսել է ավելի քան 6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշով: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր ասուլիսում հայտարարել է, որ հունվար-փետրվարի աճը պայմանավորված է ծառայությունների, արդյունաբերության, և առևտրի ոլորտների զարգացումներով: Նախարարը խոստացել է, որ տարին կավարտվի 3,2 երաշխավորված տնտեսական աճով: Վարդան Արամյանը նաև նշել է, որ անցած տարի աճել են նաև կապիտալ ներդրումների ծավալները: