Ինչպե՞ս է Հայաստանը պայքարում ագրեսիվ արտաքին տեղեկատվության դեմ, ի՞նչ է անում խոսքի ու մամուլի ազատության զարգացման համար, ինչպե՞ս է ձևավորվում ազգային բրենդը
Ինչպե՞ս է Հայաստանը պայքարում ագրեսիվ արտաքին տեղեկատվության դեմ, ի՞նչ է անում խոսքի ու մամուլի ազատության զարգացման համար, ինչպե՞ս է ձևավորվում ազգային բրենդը. այս թեմաներն են քննարկվել Երևանում մեկնարկած «Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնվելով հաղորդակցությամբ» խորագրով ֆորումի ժամանակ: Ներկաները նշել են՝ հաղորդակցությունն այն կամուրջն է, որ կապում է մարդկանց ու պետությունները և այսօր իրենց խնդիրն է Հայաստանը դրա մի մասը դարձնել: Իսկ հարցին՝ ինչպես Հայաստանը ճանաչելի դարձնել աշխարհին, օտարերկրյա հյուրերը պատասխանել են՝ առաջընթացի հասնելու համար պետք է անընդհատ բարձրաձայնել դրա մասին և ավելի ակտիվորեն ներկայացնել երկիրը: ֆորումը կտևի 2 օր: