Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, և բժշկական կենտրոնից վերցվել են Ա. Սարգսյանի հիվանդության պատմագիրը, բուժմանը վերաբերող անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:
Երևանի քննչական վարչությունում քննություն է տարվում` բժշկական կենտրոնում «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքները պարզելու համար: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, և բժշկական կենտրոնից վերցվել են Ա. Սարգսյանի հիվանդության պատմագիրը, բուժմանը վերաբերող անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Քննչական կոմիտեից նաև հայտնում են, որ վարույթն իրականացնող մարմինը տուժողի հարազատներին կամ նրանց կողմից առաջարկած մասնագետներին հնարավորություն կընձեռի, ցանկության դեպքում, մասնակից լինել դատաբժշկական փորձաքննության կատարմանը` գործող օրենսդրության շրջանակում: