Ֆիլմի ցուցադրությունը կազմակերպել են Հայաստանի գլխավոր հյուպատոսությունն ու Շարմ Հոլդինգը:
«Կյանք ու կռիվ-2. 25 տարի անց» գեղարվեստական ֆիլմը հնարավորություն են ունեցել դիտելու նաև Դոնի Ռոստովում բնակվող մեր հայրենակիցները: Ֆիլմի ցուցադրությունը կազմակերպել են Հայաստանի գլխավոր հյուպատոսությունն ու Շարմ Հոլդինգը: «Կյանք ու կռիվ-2»-ի գաղափարն առաջացել է դեռ 1-ին մասը նկարահանելիս. երբ սկսվել է ապրիլյան քառօրյա պատերազմը, ինչը պրոդյուսերներին և ռեժիսորին դրդել է մտածել 2-րդ ֆիլմի ստեղծման մասին: