Եվրամիության հարցերի նախարար Օմար Չելիքը հայտարարել է, որ այդ համաձայնությունը պահպանելու համար Թուրքիան այլևս ոչ մի պատճառ չունի:
Եվրամիության հարցերի նախարար Օմար Չելիքը հայտարարել է, որ այդ համաձայնությունը պահպանելու համար Թուրքիան այլևս ոչ մի պատճառ չունի: Անկարան և Բրյուսելը միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի համատեղ ծրագրի շուրջ համաձայնության էին եկել անցած մարտին: Ըստ այդ գործարքի, Եվրոպան Թուրքիա էր վերադարձնելու բոլոր գաղթականներին, որոնք Թուրքիայից անցել էին Հունաստան: Փոխարենը Եվրոպան խոստացել էր վերացնել վիզային ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար: