Հայկական բարեգործական ընդհանուր միության ցուցասրահը լուսավորվել էր գույներից, որոնք Հայաստանից բերել էին Շմավոն Շմավոնյանի կտավները:
Հայկական բարեգործական ընդհանուր միության ցուցասրահը լուսավորվել էր գույներից, որոնք Հայաստանից բերել էին Շմավոն Շմավոնյանի կտավները: Հայկական բնաշխարհի՝ կտավներին պատկերված հրաշալիքները ամերիկահայերին մտքով տեղափոխում էին հայրենիք՝ ձյունի միջի արևի, գարնան առաջին ծաղիկների, արևահամ մրգերի կամ Սևանի ու Արարատի գեղեցկության հիշողություններով: