Տնտեսվարողը պետք է ինքնաթիռի տոմս վաճառելիս քաղաքացիներից գանձած պետտուրքի փողը բյուջե փոխանցեր բանկային 3 օրվա ընթացքում: Գումարները վերցրել է, բայց վճարում չի կատարել:
Պետական տուրքի առանձնապես խոշոր չափի յուրացման փորձ է բացահայտել՝ Պետեկամուտների կոմիտեն: Հարկայինի քննիչները պարզել են, որ՝ 2014-ից մինչև 2016-ն ընկած ժամանակահատվածում ուղևորափոխադրումներ իրականացրած «Էյր-Արմենիա» ավիաընկերությունը գրպանել է 1 մլրդ դրամից ավելի գումար: Տնտեսվարողը պետք է ինքնաթիռի տոմս վաճառելիս քաղաքացիներից գանձած պետտուրքի փողը բյուջե փոխանցեր բանկային 3 օրվա ընթացքում: Գումարները վերցրել է, բայց վճարում չի կատարել: