Մեր երկիրը շահագրգռված է, որ բիզնեսը զարգանա, ներդրումներ կատարվեն, նոր աշխատատեղեր ստեղծվեն, բայց գործարարից պետությունն անխախտ պահանջ ունի՝ երբևէ ոչինչ չանել սպառողին վնասելու հաշվին,- ասել Կարեն Կարապետյանը:
Կառավարությունը ռազմավարական խնդիր է հռչակել Հայաստանի պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը. «Սննդամթերքի անվտանգությունը՝ սպառողի իրավունք» թեմայով քննարկմանը հայտարարել է վարչապետ Կարապետյանը: Համաժողովը, նաև ԵԱՏՄ հյուրերի մասնակցությամբ, Երևանում անցկացվել է Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Մեր երկիրը շահագրգռված է, որ բիզնեսը զարգանա, ներդրումներ կատարվեն, նոր աշխատատեղեր ստեղծվեն, բայց գործարարից պետությունն անխախտ պահանջ ունի՝ երբևէ ոչինչ չանել սպառողին վնասելու հաշվին,- ասել Կարեն Կարապետյանը: