Առաջարկը պաշտոնական Թեհրանին է փոխանցել տնտեսական զարգացման-ներդրումների փոխնախարարը
Երևանը Թեհրանին առաջարկել է հայ-իրանական ներմուծող-արտահանող ընկերություն հիմնել, որը կօգնի ինչպես մեր ապրանքներն արտահանել հարևան երկիր, այնպես էլ կազմակերպել՝ իրանական տեսականու մուտքը Հայաստանի հետ արտոնյալ ռեժիմ ունեցող ռուսական և եվրամիության շուկաներ: Առաջարկը պաշտոնական Թեհրանին է փոխանցել տնտեսական զարգացման-ներդրումների փոխնախարարը. Հովհաննես Ազիզյանը երկկողմ հանդիպումներից բացի՝ Իրանում մեր երկիրը ներկայացրել է ԵԱՏՄ անդամ պետությունների հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններում: Խորհրդակցությանը քննարկվել են և՛ փաստաթղթի տեքստը, և՛ այն ապրանքների ցանկը, որոնց համար կողմերն առաջարկում են մաքսային սակագների արտոնություն տալ: