«Չարենց. մի ճրագ մթում» ֆիլմն անդրադարձ ու խոնարհում է Չարենցի ապրած կյանքին, սիրո, հոգեկան ապրումներին, մտորումներին, հոգու պայքարին:
Առաջին ալիքը, շարունակելով հայ մեծանուն գրողների, արվեստագետների հոբելյաններին յուրովի անդրադառնալու ավանդույթը, այսօր՝ ժամը 22:50-ին, կներկայացնի ֆիլմ՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 120-ամյա հոբելյանին: «Չարենց. մի ճրագ մթում» ֆիլմն անդրադարձ ու խոնարհում է Չարենցի ապրած կյանքին, սիրո, հոգեկան ապրումներին, մտորումներին, հոգու պայքարին:
Ընդհանուր առմամբ, ֆիլմը Չարենց մարդու մասին է՝ նրա ընդվզումների, հակասություններով լի կյանքի, փակ պայքարի ու ճչացող հոգու:
Առաջին ալիքը Ձեզ մաղթում է հաճելի դիտում: