120 տարի առաջ այս օրը Կարսում լույս աշխարհ եկավ հայ գրականության հանճարը: Եղիշե Չարենցի ստեղծագործությունների սիրահարները այսօր՝ բանաստեղծի ծննդյան օրը հավաքվել են նրա արձանի մոտ, անվերջ ընթերցել նրա բանաստեղծական գոհարները:

Գլխավոր միջոցառումը Չարենցի տուն-թանգարանում էր, հենց այն շենքում, որի երրորդ հարկում երկու տարի ապրել է մեծ բանաստեղծը: Ի դեպ՝ այս տարի վերջապես ընթերցողների սեղանին կդրվի Չարենցի անտիպ ժառանգությունը ամփոփող՝ Գիրք Մնացորդաց ժողովածուն: