Կառավարության ղեկավարն իրատեսական է համարել մինչև տարեվերջ երկրում 850 մլն դոլարի ներդրում ներգրավելու ծրագիրը:
«Հայաստանը կկարողանա դիմակայել մարտահրավերներին ու դեկտեմբերին հասնել՝ 3,2 տոկոս տնտեսական աճի».- նման կանխատեսում է արել վարչապետ Կարապետյանը "Reuters"-ի հետ հարցազրույցում: Կառավարության ղեկավարն իրատեսական է համարել մինչև տարեվերջ երկրում 850 մլն դոլարի ներդրում ներգրավելու ծրագիրը: Շեշտել է, որ պետության ուշադրության կենտրոնում է լինելու նաև կոռուպցիայի դեմ պայքարը: Ի լուր աշխարհի՝ Կարեն Կարապետյանը "Reuters"-ին վստահեցրել է. «Հայաստանը պատրաստ է գնալ այնպիսի քայլերի, որոնց արդյունքում կկրճատվեն պետական ծախսերը, կվերացվեն մասնավոր ներդրումների ճանապարհին առկա խոչընդոտները, որպեսզի հաջորդ տարի երկրի տնտեսությունը դրվի կայուն հիմքերի վրա»: