Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հանդիպումների ընթացքում նշել է, որ Արցախին առնչվող հարցերի վերաբերյալ խոսքի ազատությունն ու միջազգային գործընկերների այցերն Արցախ սահմանափակելու ադրբեջանական փորձերը հաջողություն չեն ունենալու:
Արցախը քաղաքակիրթ ժողովրդավարական աշխարհի անբաժան մաս է: Այս հայտնի փաստը Արման Թաթոյանը հնչեցրել է Ժնևում, աշխարհի օմբուդսմենների ամենամյա հանդիպման շրջանակում:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հանդիպումների ընթացքում նշել է, որ Արցախին առնչվող հարցերի վերաբերյալ խոսքի ազատությունն ու միջազգային գործընկերների այցերն Արցախ սահմանափակելու ադրբեջանական փորձերը հաջողություն չեն ունենալու: Դրա վառ օրինակը Սահմանադրության հանրաքվեի շրջանակում աշխարհի 30 երկրներից 104 միջազգային դիտորդների այցն էր Արցախ: