2 առևտրային բանկ, շուկայականից մատչելի պայմաններով, վարկ է տալիս սեփական փոքր կամ միջին գործն առաջ տանող կանանց:
Մարտի 8-ին ընդառաջ՝ Երևանում այսօր հայտարարել են «Գործարար կանայք» ծրագրի մեկնարկի մասին: Միջոցառմանը մասնակցող կին-ձեռներեցներին՝ համաժողովի մուտքին դիմավորել են ծաղիկներով: Դահլիճում տեղեկացրել են, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանն էլ է ընդգրկել իգական սեռի բիզնես-նախաձեռնությունները ֆինանսավորող իր նախագծերից մեկում: Այս պահին արդեն 2 առևտրային բանկ, շուկայականից մատչելի պայմաններով, վարկ է տալիս սեփական փոքր կամ միջին գործն առաջ տանող կանանց: Շուտով նաև երրորդ բանկը կմիանա բիզնեսում կանանց մասնակցությունը խրախուսող ծրագրին: